Facebook սոցիալական ցանցը գործարկել է նոր ֆունկցիա: Այսուհետ կայքի և Android հավելվածի օգտագործողները հնարավորություն ունեն խմբագրել իրենց արդեն իսկ հրապարակված գրառումները: Նոր հնարավորությունը շուտով հասանելի կլինի նաև iOS օպերացիոն համակարգի օգտագործողների համար:
«Թվային ռետինի» միջոցով սոցիալական ցանցի օգտագործողները հեշտությամբ կարող են փոխել իրենց ընկերների մեկնաբանությունների իմաստը:
Facebook-ը հիմնավորում է նոր հնարավորության գործարկումը այն փաստով, որ օգտագործողները հաճախ կատարում են ուղղագրական կամ այլ սխալներ և ուշ են նկատում այդ սխալների մասին: Տվյալ դեպքում կարիք չի լինի արդեն իսկ հրապարակված գրառումները ջնջել, բավարար է խմբագրում կատարել:
Օգտագործողները կարող են տեսնել նաև իրենց կատարած փոփոխությունների պատմությունը խմբագրումից հետո:
Աղբյուր՝ TechHive.com