iPhone-ի պատյան` լիցքավորվող անմիջապես ձեռքից

Mipwr Dynamo-ն iPhone-ի պատյան է, որը բացի սմարթֆոնը պաշտպանելուց իրականացնում է լիցքավորիչի ֆունկցիա, ընդ որում՝ առանց հոսանքին միացնելու: Պատյանում տեղադրված է հատուկ սեղմակ, որը դուրս հանելու և ափի մեջ պարբերաբար սեղմելու դեպքում կարելի է լիցքավորել սմարթֆոնը:

Պատյանը ստեղծողների՝ ամերիկացի գյուտարարներ Բոբ Պանոսի և Կարլ Լիի խոսքով՝ ընդամենը 1 րոպեի ընթացքում հնարավոր է երկարացնել հեռախոսի աշխատանքը 30 վայրկյանով:

Mashable-ը գրում է, որ այս պատյանների արժեքը կլինի մոտավորապես 25 դոլար:

Աղբյուրը՝ The Daily Mail