Սթիվ Ջոբսի մանկության տունը կարող է դառնալ պատմական վայր

Ընտանեկան տունը, որտեղ երիտասարդ Սթիվ Ջոբսը ստեղծել է առաջին Apple համակարգիչը կարող է դառնալ պատմական վայր: Lost Altos Historical Comission-ը առաջարկել է ավելացնել ֆերմա-տունը «պատմական ժառանգություն հանդիսացող կառույցների» ցանկի մեջ:

Եթե նախագիծը հաստատվի, ապա Ջոբսի 2066 Crist Drive in Los Altos, California հասցեով տունը կդառնա պատմական ժառանգություն և կպահպանվի պետության կողմից:

Apple-ի հիմնադիրը ապրել է այդ տանը իր խնամակալների (ոչ կենսաբանական ծնողների) հետ, երբ սովորում էր ավագ դպրոցում:

Հենց այս տան ավտոտնակում են Սթիվ Ջոբսն ու Սթիվ Վոզնիակը պատրաստել առաջին 50 Apple 1 համակարգիչները: Այդ 50 համակարգիչը նրանցից գնեց Mountine View-ում գտնվող Byte Shop խանութը:

9 ամիս անց՝ 1977-ին Apple Computers Co. պաշտոնապես գրանցվեց և տեղափոխեց իր գործունեությունը Կուպերտինոյի մոտակայքում գտնվող տարածք: «Խնձորային» առաջին համակարգիչներից մեկը վաճառվել է աճուրդում 231,000 ամերիկյան դոլարով: Սթիվ Ջոբսը ընդմիշտ փոխեց համակարգչային արտադրության դեմքը:

Աղբյուր՝ CNN