Apple-ը հնարավոր է թողարկի ոսկեգույն iPad Mini 2

Չինական DoNews կայքը հրապարակել է iPad mini 2-ի լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ ոսկեգույն երանգ ունեցող պլանշետը համալրված է TouchID sensor-ով: Բացի այդ՝ նույն լուրերը հաստատել է Սոնի Դիքսոնը, ով նախկինում հրապարակել էր iPhone 5s-ի և iPhone 5c-ի՝ իրականությանը ամենամոտ լուսանկարները:

Դիքսոնը նաև տեղեկացրել է Twitter-ի միջոցով, որ նոր սերնդի iPad Mini-ները կվաճառվեն նաև արծաթագույն տարբերակով:

Դեռևս հայտնի չէ, սակայն, արդյո՞ք iPad mini-ն կունենա բարձր թույլատրություն ունեցող Retina էկրան:

Հիշեցնենք, որ iPad mini պլանշետի հաջորդ սերնդի ներկայացումը սպասվում է ս.թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում:

Աղբյուրը՝ The Verge