iOS 7 օգտագործողների ինքնազգացողությունը վատացել է

Մի շարք առաջատար պարբերականներ՝ The Verge, Good Morning America, USA Today, փաստում են, որ Apple ընկերության՝ iPhone-ի համար նախատեսված օպերացիոն համակարգի վերջին թարմացումը հանգեցնում է օգտագործողների վատ ինքնազգացողության: Վերջիններս բողոքում են թուլությունից ու գլխացավից:

iOS 7-ը հագեցած է zoom-անիմացիաներով, ինչի պատճառով iPhone-ից օգտվելը շատ անհարմար է դառնում, օրինակ, մեքենայի մեջ:

Բազմաթիվ բողոքներ են գրանցվել նաև Apple-ի աջակցության ֆորումներում: Այս խառնաշփոթը դադարեցնելու համար կարելի է անջատել էֆեկտների մի մասը՝ մուտք գործելով այստեղ. Settings > General > Accessibility menu (փնտրեք “Reduce Motion” տարբերակը):

Աղբյուրը՝ pcmag.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր