«Բարքեմփ Գյումրի»` 3D տպիչներից մինչև ապակենտրոնացված սոցցանցեր

Երկու օրվա ընթացքում Գյումրիում կայացած ԲարՔեմփ չկոնֆերանսի բանախոսները անդրադարձան նորագույն տեխնոլոգիաներին առնչվող տարբեր թեմաների:

Ներկայացումների մեկը 3D (եռաչափ) տպագրական սարքավորման մասին էր, որը կարողանում էր եռաչափ տպել փոքր իրեր: Տեխնոլոգիան ներմուծված է եվրոպայից և հավաքված Հայաստանում: Գյումրեցի երտասարդ բանախոսը պատմեց տպիչի աշխատանքի սկզբունքների մասին և թե ինչ նյութից են պատրաստվում իրերը: Այս նոր տեխնոլոգիան կարող է լայն կիրառություն ունենալ արտադրության մեջ Հայաստանում:

Երևանից ժամանած բանախոս Նորայր Չիլինգարյանը «Բարքեմփ Գյումրի»-ում հանդես եկավ 4 ներկայացմամբ, որոնցից առանձնանում էր ապակենտրոնացված ցանցերի մասին ներկայացումը: Նորայրը պատմեց, թե ինչպես են աշխատում խոշոր կորպորացիաներն ու սոցիալական ցանցերը և թե ինչպես կարելի է պայքարել ցանցի կենտրոնացման դեմ: Մեթոդներից մեկը ապակենտրոնացած սոցիալական ցանցերի ստեղծումն է, որի օրինակ է հանդիսանում *Diaspora-ն, որն ունի նաև Հայկական լոկալ ցանցը՝ Spyurk.am: Ներկայացումից հետո հետաքրքրված մասնակիցների հետ քննարկվեց նաև ավելի փոքր լոկալ ցանցերի ստեղծումը Գյումրիում և Վանաձորում:

Գյումրիի Բարքեմփը տարբերվում էր նախորդ չկոնֆերանսներից դահլիճում տեղի ունեցող ՏՏ-ի և մշակույթի կապի մասին պատմող ներկայացումները: Ներկայացվեցին տարբեր նոր ինֆորմացիոն լուծումներ, որոնց միջոցով արվեստը ավելի հասանելի է դառնում մարդկանց համար՝ վեբ կայքեր, օֆֆլայն ծրագրային ապահովում և այլն:

«Բարքեմփ Գյումրի 2013»-ն անցկացվեց սեպտեմբերի 28-29-ը: (չ)կոնֆերանսին մասնակցեց շուրջ 250 մարդ Երևանից, Վանաձորից, Գյումրիից և ՀՀ այլ քաղաքներից: Միջոցառմանն աջակցեցին ՀՀ Մշակույթի նախարարությունն ու Գյումրու քաղաքապետարանը:

Հիշենք, որ ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է, որը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում։ ԲարՔեմփի մասնակիցներն իրենք են նախապատրաստում և ներկայացնում զեկուցումներ, նախաձեռնում քննարկումներ։ Երևանում առաջին անգամ ԲարՔեմփ (չ)կոնֆերանս անցկացվել է 2009: Արդեն 5 տարի է, ինչ միջոցառումը պարբերական բնույթ է կրում և տարածվում է Հայաստանի այլ մարզեր