Ոսկյա ականջակալներ՝ հատուկ ոսկեգույն iPhone 5S-ի համար

Շվեդական Happy Plugs ոսկերչական ընկերությունը ստեղծել է iPhone 5S-ի համար նախատեսված ականջակալներ, որոնք 18-կարատանող ոսկուց են և արժեն $14 500:

Նշենք, որ աքսեսուարն այնքան էլ թեթև չէ՝ 50 գրամ, և հիշեցնում է Apple-ի ֆիրմային EarPods ականջակալները: Ստեղծողների խոսքով՝ ոսկյա Earbud ականջակալները, չնայած որ ստեղծվել են iPhone-ի համար, համատեղելի են ցանկացած գաջեթի հետ:

Ոսկերչական ընկերությունը պատրաստել է նաև նույն դիզայն ունեցող ականջակալներ, որոնք մետաղից են և արժեն ընդամենը $30:

Աղբյուրը՝ Yablochno.com