Facebook-ի հաշիվն անվտանգ դարձնելու վեց պարզ քայլ

Facebook սոցիալական ցանցը մտահոգված է այն փաստով, որ բազմաթիվ օգտագործողներ հրապարակային են թողնում իրենց անձնական ինֆորմացիան սոցցանցում: Ըստ Carnegie Mellon համալսարանի հետազոտության, 2009 թ. դեկտեմբերին Facebook-ի անձնական ինֆորմացիայի գաղտնիության վերահսկման փոփոխություններից հետո օգտագործողները սկսել են ավելի շատ կիսվել իրենց տվյալներով: 2011թ. դատարանի որոշմամբ, Facebook-ը անձնական գաղտնիության կանոններում որևէ փոփոխություն ավելացնելիս, պետք է թույլտվություն խնդրի յուրաքանչյուր օգտագործողից:

Եվ ասպես, ի՞նչ անել ձեր սոցցանցի հաշիվն անվտանգ դարձնելու համար:

Քայլ առաջին. Տես քո հաշիվը այնպես, ինչպես ուրիշներն են տեսնում

«Հյուրի աչքերով» ձեր ֆեյսբուքյան հաշիվը դիտելու դեպքում, կարող եք հասկանալ, թե ինչ փոփոխություններ եք ցանկանում կատարել ձեր հրապարակային՝ բոլորին տեսանելի ինֆորմացիայում: Տեսնելու համար ձեր հաշիվն այնպես, ինչպես ուրիշներն են տեսնում մուտք գործեք ձեր հաշիվ, սեղմեք վերևի աջ անկյունում գտնվող «կարգավորումներ» կոճակին, ապա այցելեք Privicy Settings և այցելեք ձախ մասում գտնվող Timeline and Tagging բաժին:

Սեղմելով “տեսնել ինչպես՚” կոճակը և ընտրելով, թե “ինչպես են մարդիկ տեսնում իմ թայմլայնը” կարգավորումը, կարող եք դիտել Ձեր անձնական էջն այնպես, ինչպես ուրիշներն են այն տեսնում: Բացի դրանից կարող եք դիտել Ձեր անձնական էջը կոնկրետ անձնավորության «աչքերով»՝ սեղմելով «տեսնել ինչպես կոնրետ անձնավորություն» կոճակը և մուտքագրելով օգտագործողի անունը:

Ձեր էջի գաղտնիության կարգավորումները փոխելու համար՝ վերադարձեք Timeline and Tagging բաժին: Այստեղից դուք կարող եք սահմանափակել Ձեր էջի տեսանելիությունը՝ ընտրելով տեսանելի միայն ընկերների համար, միայն Ձեր համար, հանրային՝ բոլորի համար և ևս մի քանի այլ տարբերակ:

Քայլ 2-րդ. Համոզվիր, որ դու անվտանգ ես օգտագործում կայքը

Անցյալ ամիս Facebook-ը լռելյայն անվտանգ է դարձել դիտարկումը բոլոր օգտագործողների համար: Համոզվելու համար, որ դուք օգտագործում եք անվտանգ կապ, մուտք գործեք Account Settings, ապա Security և տեսեք՝ արդյոք միացված է Secure Brawsing-ը:

Այս անվտանգության կարգավորումների էջում դուք կարող եք նաև միացնել այլ սարքավորումներից մուտքերի մասին ծանուցումները, տեսնել և խմբագրել ակտիվ մուտքերի և վստահելի սարքավորումների ցուցակները:

Քայլ 3-րդ. Սահմանափակ հասանելիություն քեզ և քո ֆեյսբուքյան հրապարակումներին

Ձեր անցյալ և ապագա հրապարակումների հասանելիությունը ահմանափակելու համար մուտք գործեք Account Settings, ապա Privacy, այնուհետև համապատասխան մասում ակտիվացրեք «սահմանափակել իմ նախկին գրառումները» կոճակը:

«Ով կարող է կապվել ինձ հետ» բաժնում կարող եք սահմանափակել ընկերության առաջարկները և կարգավորել ստացվող նամակները: Ինչպես նաև դուք կարող եք թույլատրել կամ արգելել որոնել Ձեզ սոցցանցում էլ. փոստով, անունով, հեռախոսահամարով կամ ցուցադրել ձեր էջը որոնողական համակարգերում, թե ոչ:

Քայլ 4-րդ. Կառավարիր քո էջն ու նշումները

Ձեր Timeline-ի Tagging Settings-ում դուք կարող եք արգելափակել ձեր պատում ընկերների կողմից հրապարակումներ թողնելու հնարավորությունը: Դուք կարող եք կառավարել նկարները և գրառումները որտեղ ձեզ նշել են, ընդունել կամ չընդունել, թույլատրել դրանց ցուցադրումը ձեր էջում կամ արգելել: Ինչպես նաև ապագայի համար կարգավորել՝ ով և ինչ սահմանափակումներով կարող է նշել ձեզ հրապարակումներում:

Քայլ 5-րդ. Կառավարիր հավելվածների գործունեությունը

Ֆեյսբուքի որոշ հավելվածներ ստանում են այնքան հնարավորություններ օգտագործողներից, ինչքան կարող են, ներառյալ ձեր անձնական ինֆորմացիան և հասանելիություն հրապարակել ստատուսներ և նկարներ «ձեր ցանկությամբ»: Օրինակ IFTTT հավելվածը կարող է հասանելիություն ունենալ ձեր ամբողջ հաշվին և գործողություններին, ինչպես նաև ձեր ընկերների որոշ գործողություններին:

Կարգավորելու համար սոցցանցի հավելվածների հնարավորությունները մուտք գործեք Account Settings, ապա Apps և խմբագրեք կամ հեռացրեք հավելվածները բացվող ցուցակից: Եթե դու դժգոհ եք կամ տուժել եք հավելվածի գործունեությունից, կարող եք բողոքել հավելվածը՝ դիմելով ստեղծողին կամ Ֆեյսբուքին՝ սեղմելով «report» կոճակը:

Քայլ 6-րդ. Ընտրիր ուզում ես մասնակցել ֆեյսբուքի գովազդներին, թե ոչ

Ներկայումս Ֆեյսբուքը չի թույլատրում երրորդ անձանց, հավելվածներին կամ ցանցերին օգտագործել ձեր անունը, նկարը կամ ցանկացած այլ ինֆորմացիա իրենց գովազդներում, բայց դա կարող է ապագայում փոխվել: Դրանից խուսափելու համար մուտք գործեք Accout Settings և խմբագրեք երրորդ կողմի հասանելիության մասը, ընտրելով «No One» կոճակը:

Չմասնակցելու համար նաև Ֆեյսբուքի սոցիալական գովազդներին՝  մուտք գործեք Ads & Friends բաժին, ընտրեք կրկին «No One» կոճակըև պահպանեք կատարած փոփոխությունը:

Այս բոլոր քայլերը կատարելուց հետո, Ձեր Facebook էջը հնարավորինս անվտանգ է:

Աղբյուր՝ Cnet