Կանցկացվի YouTube Music Awards մրցանակաբաշխություն

Կանցկացվի YouTube Music Awards մրցանակաբաշխություն

Youtube-ը հայտարարել է, որ անցկացնելու է մրցանակաբաշխություն, որին կմասնակցեն այնպիսի աստղեր, ինչպիսիք են Eminem-ը, Lady Gaga-ն, Arace Fire-ը և այլոք: Շոուն կհեռարձակվի Youtube-ի ուղիղ եթերով նոյեմբերի 3-ին:

Google-ի ութ տարեկան վիդեհոսթինգի մրցանակաբաշխությունը կտևի 90 րոպե: Հոկտեմբերի ընթացքում կհրապարակվեն 6 տարբեր մրցույթային անվանակարգեր: Հաղթողներին կընտրեն Youtube օգտագործողները:

Մինչև նոյեմբերին կայանալիք մրցանակաբաշխությունը Youtube-ը կցուցադրի նախապես ձայնագրված շոուներ ամբողջ աշխարհով՝ ներառյալ Սեուլը, Մոսկվան, Ռիո-դե-Ժանեյրոն: Իսկ վերջնական մեծ շոուն կլինի Pier 36-ում, Նյու Յորք քաղաքում:

Աղբյուր՝ Mashable.com