Sony Xperia Z1 mini (լուրեր)

Sony ընկերության սմարթֆոնների մասին գրող XperiaBlog-ը հրապարակել է Xperia Z1 (Xperia Z1 f կամ mini) սմարթֆոնի մասին տեղեկություններ, որոնք, սակայն, պաշտոնապես դեռևս չեն հաստատվել:

Այս սմարթֆոնը, ըստ բլոգի, կունենա 4.3 դյույմանոց էկրան՝ 1280 х 720 թույլատրությամբ: Բացի այդ՝ սարքը համալրված կլինի Snapdragon 800 քառամիջուկ պրոցեսորով՝ 2.2 ԳՀց հաճախությամբ, հիմնական 20.7 մպ տեսախցիկով:

Սպասվում է, որ Sony-ն կթողարկի այս սմարթֆոնը ոչ միայն սև ու սպիտակ, այլև դեղին ու վարդագույն տարբերակներով:

Աղբյուրը՝ XperiaBlog