ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ինտերնետ էքսպրես» USB մոդեմն այժմ նաև 3G ցանցում

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ինտերնետ էքսպրես 50» սակագնային պլանի բաժանորդները կարող են 4G/LTE ցանցում գործող «Ինտերնետ էքսպրես» USB մոդեմն օգտագործել նաև 3G ցանցում:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «Ինտերնետ էքսպրես» հետվճարային սակագնային պլանի երկու տարբերակ, որոնք ֆիքսված ամսավճարի դիմաց տրամադրում են անսահմանափակ գերարագ ինտերնետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցում: Ընդ որում, մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «Ինտերնետ էքսպրես» մոդեմը տրամադրվում է անվճար:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից: