Fujitsu սմարթֆոնը լիցքավորվում է 10 րոպեում

Թեև Fujitsu Arrows A 301F սմարթֆոնն ունի ստանդարտ մարտկոց, ըստ Fujitsu-ի պաշտոնական կայքի՝ այն լիցքավորվում է ընդամենը 10 րոպեի ընթացքում:

Հեռախոսն ունի 5-դյույմանոց FullHD էկրան, քառամիջուկ 2,2 ԳՀց պրոցեսոր: Fujitsu-ի կայքում,  սակայն, մանրամասներ չկան և չի հաղորդվում՝ ինչպես է հաջողվել ընկերությանը սմարթֆոնը նման կարճ ժամանակում լիցքավորելու եղանակ գտնել:

Fujitsu Arrows A 301F-ը ճապոնական շուկա դուրս կգա 2013-ի դեկտեմբերին:

Աղբյուրը՝ РИА Новости