Samsung-ը վաճառել է ավելի քան 40 մլն Galaxy Note

Երկու տարվա ընթացքում Samsung ընկերությունը վաճառել է 40 մլն Galaxy Note: Համեմատության համար նշենք, որ Apple-ը մեկ եռամսյակում վաճառել է 31.2 մլն iPhone:

2012թ. սեպտեմբերին թողարկված Galaxy Note II-ը նույնպես մեծ հաջողություն է ունեցել, վաճառքի մեկնարկից հետո երկու ամսվա ընթացքում վաճառվել է 5 միլիոն ֆաբլետ:

Samsung Galaxy Note III-ը շուկա է դուրս եկել մեկ ամիս առաջ: Samsung-ի ղեկավար Ջ.Կ. Շինի խոսքով՝ ընկերությունն ակնկալում է, որ երրորդ սերնդի ֆաբլետը կվաճառվի 10 մլն օրինակով:

Հիշեցնենք, որ Galaxy Note II-ը 5.5 դյույմ էկրան ունի և 1.6 ԳՀց հզորությամբ քառամիջուկ պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներքին հիշողություն:

Աղբյուրը՝ Mashable.com