НР-ն ներկայացրել է HP Mobile Connect բջջային ինտերնետի ծառայությունը

Այսուհետ Եվրոպայում կգործի HP-ի նոր ծառայությունը՝ Mobile Connect բջջային ինտերնետը: Նշենք, որ ծառայությունը կմատուցվի Cubic Telecom օպերատորի հետ համագործակցության շնորհիվ:

Ծառայության բաժանորդները կկարողանան Եվրոպայով ճամփորդելիս օգտվել անվճար Wi-Fi կետերից՝ նույնիսկ ռոումինգ ռեժիմում գտնվելու դեպքում: Դրա համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ HP նոութբուքներից որևէ մեկը՝ HP ProBook, EliteBook HP կամ HP ElitePad 900:

Ծառայությունն այժմ հասանելի է Բելգիայում, Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում:

Wi-Fi-ից բացի՝ տրամադրվում է նաև վճարովի 3G կապ՝ 1,25 եվրո՝ երեք ժամ կապից օգտվելու դեպքում:

Աղբյուրը՝ РИА Новости

Բաժիններ: Համացանց և կապ