Apple-ը խոստանում է ուղղել iMessage-ում առկա սխալը

Ամերիկյան ընկերությունը ընդունել է այն փաստը, որ իր iOS 7 օպերացիոն համակարգի iMessage գործիքում սխալ կա: Նոր ՕՀ-ի թարմացումից հետո որոշ օգտագործողներ բողոքել են, որ չեն կարողանում ուղարկել հաղորդագրություններ:

Օգտագործողները դժգոհում են նաև, որ ընկերության հետադարձ կապի ծառայությունը վատ է աշխատում: Չկա հատուկ բաժին հետադարձ կապի, ուր օգտագործողը կկարողանա հայտել սխալի մասին:

Ինչպես գրում է Wall Street Journal-ը, Apple-ը պնդում է, որ սխալը կա iMessage-ի օգտագործողների միայն կես տոկոսի մոտ: Ընկերությունը խորհուրդ է տալիս օգտագործողներին խնդիրներ ունենալու դեպքում օգտվել իրենց ուղեցույցից կամ կապվել AppleCare-ի աշխատակիցների հետ:

Աղբյուր` The Verge

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր