IKEA-ն վաճառում է արևային մարտկոցներ տան համար

Մեծ Բրիտանիայում IKEA-ի հաճախորդները այսուհետ տան համար նախատեսված իրերի հետ միաժամանակ կարող են գնել նաև արևային մարտկոցներ: Ի տարբերություն ընկերության որոշ արտադրանքների՝ մարտկոցները գնելիս անհրաժեշտ չէ ստանալ խանութի ներկայացուցչի ստորագրությունը, որպեսզի գնորդը կարողանա ինքնուրույն տեղադրել սարքավորումը:

Շվեդական տնային իրերի արտադրանքով զբաղվող ընկերությունը սկսել է վաճառել մարտկոցը իր Սաութհեմփթոնի խանութներում երկուշաբթի օրը և պլանավորում է այս ամսվա մեջ սկսել վաճառքները նաև ՄԵծ Բրիտանիայիում գտնվող այլ 17 մասնագիտացված խանութներում:

Մեկ մարտկոցի արժեքն է 5,700 ֆունտ-ստերլինգ, որը համարժեք է 9,200 ամերիկյան դոլարի: Մարտկոցները պատրաստում է արևային էներգիայով զբաղվող չինական Hanergy ընկերությունը:

Աղբյուր` Mashable