Internet Explorer 6-ը շարունակում է «մահանալ»

Internet Explorer 6 դիտարկչին ապրելու քիչ ժամանակ է մնացել: Net Applications-ի տվյալներով՝ այս «անտիկ» դիտարկչի մասնաբաժինը վերջապես 5%-ից պակաս է դարձել:

Մյուս դիտարկիչների ցուցանիշներն առանձնապես չեն փոխվել. Internet Explorer-ի բոլոր տարբերակները միասին ունեն 57.79% մասնաբաժին, ընդ որում՝ դրանցից ամենատարածվածը IE8-ն է (21.39%):

Համաձայն հրապարակված տվյալների՝ Chrome-ն ունի 12,82%, իսկ Firefox-ը՝ 11.57% մասնաբաժին:

Աղբյուրը՝ Techcrunch.com