Galaxy Star Pro՝ Samsung-ի նոր մատչելի սմարթֆոնը

Galaxy Star Pro՝ Samsung-ի նոր մատչելի սմարթֆոնը

Samsung ընկերությունը շուկա է հանել իր նոր բյուջետային դասի սմարթֆոն Galaxy Star Pro-ն:

Galaxy Star Pro-ն ունի 4-դյույմ անկյունագիծ էկրան՝ 480х800 պիքսել թույլատվությամբ, 1ԳՀց Cortex A5 պրոցեսոր, 512Մբ օպերատիվ և 4Գբ ներկառուցված հիշողություն, ինչպես նաև 2Մպ հիմնական ֆոտոխցիկ:

Բացի դրանից, սարքը հագեցած է Wi-Fi-ով, Bluetooth-ով, microSD քարտի բնիկով, 2 SIM քարտերի բնիկներով՝ սակայն առանց 3G ցանցի համատեղելիության, 1500մԱ/Ժ հզորությամբ մարտկոցով: Սմարթֆոնն աշխատում է  Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգով:

Galaxy Star Pro-ի վաճառքն արդեն մեկնարկել է Հնդկաստանում ՝ 111 դոլար արժողությամբ:

Աղբյուրը՝ BGR.