Apple iPad Mini-ն մի փոքր կուշանա

Apple iPad Mini-ն մի փոքր կուշանա

Apple ընկերությունը չի կարողանա ժամանակին հասցնել թողարկել «ռետինա» էկրանով iPad Mini-ի նոր տարբերակը: Հաղորդում է Reuters գործակալությունը:

Apple-ը վերջերս է պատվիրել iPad Mini-ի էկրանի պատրաստումը, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա ընթացքում վաճառքի դուրս կգան սահմանափակ քանակությամբ պլանշետներ:

Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչ տեխնիկական տվյալներ կունենա նոր iPad Mini-ն: Apple-ի ներկայացուցիչները հրաժարվել են խոսել պլանշետի թողարկման ամսաթվի, ինչպես նաև դրա տեխնիկական տվյալների մասին:

Աղբյուրը՝ reuters.com