Grand Theft Auto-ի օնլայն տարբերակը թերություններ ունի

Grand Theft Auto-ի նոր թողարկված տարբերակը մեկ օրում վաճառվել է $800 մլն դոլարին համարժեք օրինակով: Սակայն խաղի օնլայն տարբերակը, որը թողարկվել է այսօր, տհաճ անակնկալներ է մատուցել խաղասերներին:

Խաղի կայքը թույլ չի տվել մուտք գործել կամ անհասանելի է եղել, հաղորդում է ABC News-ը: Այս թեմայով բողոքում են նաև Twitter-ի օգտագործողները: Խաղի մշակող Rockstar Games-ը դեռևս չի մեկնաբանել առաջացած խնդիրները:

Հիշեցնենք, որ GTA V-ն թողարկվել է սեպտեմբերի 17-ին և ունեցել բավական լավ արձագանքներ:

Աղբյուրը՝ abcnews.go.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր