«ԱրմենՏել»-ն ընդլայնել է «Զանգի´ր ինձ» և «Լիցքավորի´ր իմ հաշիվը» ծառայությունների աշխարհագրությունը

«ԱրմենՏել»  ընկերությունը հայտարարում է «Զանգի´ր ինձ» և «Լիցքավորի´ր իմ հաշիվը» ծառայությունների աշխարհագրության ընդլայման մասին: Այժմ «ԱրմենՏել»  ընկերության  բջջային ցանցի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են հարցում ուղարկել իրենց զանգահարելու կամ հաշիվն լիցքավորելու խնդրանքով ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի,  ԱՊՀ երկրների և Վրաստանի Beeline բջջային բաժանորդներին:

«Զանգի´ր ինձ» և «Լիցքավորի´ր իմ հաշիվը» ծառայություններն անվճար են: Մեկ օրվա ընթացքում հնարավոր է ուղարկել 10-ից ոչ ավել հրահանգ`առավելագունը  5 հրահանգ Ռուսաստանի, ԱՊՀ երկրների և Վրաստանի Beeline բաժանորդներին, և  առավելագունը  5 հրահանգ Beeline Հայաստանի բաժանորդներին:

«Զանգի´ր ինձ» հարցման համար անհրաժեշտ է մուտքարել հետևյալ հրահանգը` *143*(բաժանորդի հեռախոսահամարը, որին ուղարկված է հարցումը) և # նշանը: Ռուսաստանի, ԱՊՀ երկրների և  Վրաստանի բաժանորդներին հարցում ուղարկելիս անհրաժեշտ է հավաքել Beeline բաժանորդների համարը միջազգային ֆորմատով` + երկրի կոդը և բաժանորդի հեռախոսահամարը: «Լիցքավորի՛ր իմ հաշիվը» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել հետևյալ հրահանգը` *144* (բաժանորդի համարը, ում ուղարկած է հարցումը) և # նշանը: Ռուսաստանի, ԱՊՀ երկրների և Վրաստանի Beeline բաժանորդների հեռախոսահամարը մուտքագրվում է միջազգային ֆորմատով` + երկրի կոդը և բաժանորդի հեռախոսահամարը:

«Զանգի´ր ինձ» և «Լիցքավոր´իր իմ հաշիվը» ծառայություններից կարելի է օգտվել անգամ զրոյական հաշվեկշռի դեպքում:  Ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.beeline.am կայք, ընկերության մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակ կամ պարզապես զանգահարել 0611 ավճար հեռախոսահամարին: