Ինչ է ասում Facebook-ի հաշիվը քո մասին

Փենսիլվանիայի համալսարանի գիտաշխատողները իրենց կատարած ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ Facebook-յան գրառումներից կարելի է 92% ճշտությամբ գուշակել օգտագործողի սեռը և տարիքը՝ երեք տարվա շեղման հնարավորությամբ: Հանրահայտ սոցիալական ցանցում ուսումնասիրելով 75 հազար հաշիվ՝ նրանք գտել են բազմաթիվ տարբերություններ` տարիքային, սեռի և բնավորության:

Սա սոցցանցերի և հոգեբանության առնչության ոլորտում կատարված ամենամեծ ուսումնասիրություն է: Գիտնականները օգտագործել են “բաց-բառարանային մոտեցման” տեխնոլոգիան, որի բնույթը կայանում է նրանում, որ ամբողջ ինֆորմացիոն հոսքից առանձնացվում են առավել կարևոր բառերն ու արտահայտությունները՝ ըստ օգտագործման քանակի: Յուրաքանչուր օգտագործող ունի սեփական բառային ամպիկը, որտեղ գտնվում են գրառումներում հաճախ օգտագործվող արտահայտությունները:

«Երբ ես ինքս ինձ հարցնում եմ՝ հետաքրքիր է, ինչ է ասել լինել դեռահաս աղջիկ կամ հոգեկան խնդիրներ ունեցող, կամ 70 տարեկան զառամյալ կին. այս բառային ամպիկները ավելի շատ ինֆորմացիա են ինձ տալիս, քան բոլոր հարցաթերթիկներն ու սոցիոլոգիական ուսումնասիրությունները», – նշում է ուսումնասիրության համահեղինակ Մարտին Սելիմանը:

Աղբյուրը՝ Mashable