Google-ը գնել է ժեստերի ճանաչման տեխնոլոգիա նախագծող ստարտափ

Ամերիկյան ինտերնետ հսկան ձեռք է բերել Սան-Ֆրանցիսկոյում գտնվող Flutter՝ ժեստերի ճանաչման տեխնոլոգիայով զբաղվող ընկերությունը: Գործարքի մասին լուրը առաջին անգամ հայտնվել է The Next Web լրատվական կայքում և հաստատվել է Flutter-ի գլխավոր էջում հրապարակված գրառմամբ: Google-ի խոսնակը նույնպես հաստատել է ձեռքբերման լուրը:

Ընկերությունները գործարքի արժեքի մասին դեռ ոչ մի տեղեկություններ չեն տարածում: Ասեկոսներ կան, որ Flutter-ի աշխատակիցների վեց հոգանոց թիմը կմիանա Google-ին Mountine View-ում: Նրանց թվում են գիտաշխատողներ, որոնք երկար ժամանակ աշխատել են ժեստերի ճանաչման նոր տեխնոլոգիաներ նախագծելու շուրջ: Նշենք, որ Flutter-ի երկու համահիմնադիրներն նախկինում աշխատել են Google-ում, երբ ինտերնետ հսկան գնել էր վերջիններիս մեկ այլ ստարտափ՝ Like.com-ը:

Flutter-ը հայտնի է իր հավելվածով, որը թույլ է տալիս օգտագործողներին կառավարել մեդիայի աշխատանքը պարզ ժեստերով և շարժումներով՝ վեբ-տեսախցիկի միջոցով: Ընկերության ամենամեծ նպատակներից մեկն է ժեստերի ճանաչման հզոր համակարգի ստեղծումը:

Այս տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպես է աշխատում Flutter-ը`