Kia-ն ներկայացրել է ամբողջովին էլեկտրական Soul կրոսովերը

Kia հայտնի ավտոմեքենաներ արտադրող ընկերությունը շուկա է բերել իր Soul մոդելի ամբողջովին էլեկտրականությամբ աշխատող տարբերակը: Նոր մոդելը կլինի առաջին էլեկտրական մեքենան հարավկորեական ընկերության կողմից:

Նոր մեքենայի նկարները և տեխնիկական տվյալները առայժմ չեն հրապարակվել: Kia-ն կներկայացնի Soul EV-ն նոյեմբերին Լոս-Անջելեսում կայանալիք ավտոմեքենաների ցուցադրության շոուի ժամանակ: Միջոցառմանը հիմնականում ներկայացվելու են էկոլոգիապես անվնաս մեքենաներ ամբողջ աշխարհից:

Էլեկտրական մեքենայի վաճառքի վայրերը, ինչպես նաև արժեքը դեռ հայտնի չեն: Իրացման առաջնային վայրը կլինի հավանաբար Կալիֆորնիան (ԱՄՆ), որտեղ օդի մաքրության չափանիշները համակարգվում են օրենքով և չի կարելի օգտագործել մթտնոլորտը սահմանված չափից առավել աղտոտող տեղափոխման միջոցներ:

Աղբյուր՝ Los Angeles Times