LG-ն կթողարկի կոր էկրանով սմարթֆոն

LG ընկերությունը ս.թ. նոյեմբերին պատրաստվում է թողարկել G Flex սմարթֆոնը, որը կունենա կոր էկրան, հաղորդում է CNet-ը: Հիշենք, որ առաջին անգամ ընկերությունն իր ճկվող էկրանների տեխնոլոգիան ցուցադրել է 2013թ. մայիսին՝ ներկայացնելով 55 դյույմ անկյունագիծ OLED հեռուստացույցը:

Սպասվում է, որ LG-ի նոր սմարթֆոնը կունենա 6-դյույմանոց OLED էկրան և կներկայացվի հանրությանը 2013թ. նոյեմբերին:

Նշենք, որ Samsung ընկերությունը նույնպես պատրաստվում է գալիք ամսում թողարկել կոր էկրանով սմարթֆոն: Միգուցե և դա է պատճառը, որ LG-ն այսքան շուտ է ցանկանում թողարկել իր բրենդային կոր սմարթֆոնը՝ ետ չմնալու մրցակցից:

Աղբյուրը՝ CNet.com