Twitter-ը՝ թվերով

Twitter-ը՝ թվերով

Twitter-ը հայտ է ներկայացրել IPO անցկացնելու համար և բացահայտել է հետաքրքիր տվյալներ:

Միկրոբլոգային ծառայությունն այսօր ունի արդեն ամսական 215 միլիոն ակտիվ օգտագործող, օրական 100 միլիոն ակտիվ օգտագործող, իսկ մեկ օրվա ընթացքում կայքում հրապարակվում է  500 մլն թվիթ:

Twitter-ի օգտագործողների 75%-ը օգտվել է ծառայությունից բջջայինի կամ պլանշետի միջոցով: Ավելին՝ ընկերության գովազդային հոնորարի 65%-ը ստացվել է բջջային գովազդից:

Նշենք, որ ներդրողներն ակնկալում են, որ Twitter-ի՝ ակցիաների առաջին հանրային տեղադրումը տեղի կունենա 2014թ.-ի սկզբին:

Աղբյուրը՝ thenextweb.com