Adobe-ը կորցրել է 2.9 մլն օգտագործողների տվյալներ

Հաքերային հարձակման արդյունքում գողացվել են Adobe ընկերության օգտագործողների տվյալները, ներառյալ նրանց բանկային հաշիվների ռեկվիզիտները: Այս մասին հաղորդել է Adobe-ի պաշտոնական կայքը:

Adobe-ի մասնագետները հավաստիացնում են, որ չարագործները կարողացել են յուրացնել միայն կոդավորված տվյալները, իսկ ապակոդավորված, այսինքն՝ բաց տվյալները, չեն տուժել:

Տեղի ունեցած հարձակման մասին առաջինը հայտնել է լրագրող Բրայան Կրեբսը, ով ինտերնետային սերվերներից մեկում նկատել է Adobe-ի արտադրանքների ելքային կոդերը, որոնք թույլ են տվել չարագործներին հարձակում գործել ընկերության սերվերների վրա:

Հիշեցնենք, որ Adobe ընկերությանն են պատկանում այնպիսի ծրագրեր ինչպիսիք են Photoshop-ը, PDF-ֆայլերի հետ աշխատելու համար նախատեսված Acrobat Reader-ը և այլն:

Աղբյուրը՝ Usatoday.com