Hayland.am սոցցանցը վերածնվել է

Hayland.am սոցցանցը վերածնվել է

Հայկական սոցիալական ցանցը առաջին անգամ չէ, որ ներկայացվում է «Digitec Expo» տեխնոլոգիական ցուցահանդեսում, սակայն այս անգամ ամբողջությամբ փոխվել է կայքի դիզայնը, ավելացվել են նոր ֆունկցիոնալ հնարավորություններ: Hayland.am-ի ղեկավար Արտաշես Մկրտչյանը պատմեց itTREND.am-ին երկրորդ ծնունդը ստացած կայքի մասին:

Photo by Marina Ghazaryan

«Հայլենդը նոր սոցիալական մեդիա հարթակ է դարձել նոր հնարավորություններով՝ թեգեր, բաժիններ և այլն: Ի տարբերություն այլ սոցիալական ցանցերի մեր կայքը թույլ է տալիս ֆիլտրել լրահոսը ըստ ամսաթվի ու տարածաշրջանի՝ այսպիսով հնարավորություն ընձեռնելով աշխարհի ցանկացած վայրում գնտվող օգտագործողին տեսնել օրինակ Բեյրութցի հայլենդցիների հրապարակումները: Կայքը տեղակայված է արտասահմանյան սերվերներում, օգտագործողների անձնական տվյալները ապահով ձեռքերում են»,- նշեց նա:

Սոցիալական ցանցի նոր տեսքի հետ միաժամանակ ներկայացվեց նաև “Serland” կոչվող նոր ծառայությունը: Այն իրենից ներկայացնում է ծանոթությունների հարթակ, որի միջոցով օգտագործողները կարող են գտնել իրենց համապատասխանող զուգընկերոջ:

Այսուհետ հնարավոր է նաև մուտք գործել կայք այլ ցանցերի հաշիվներից՝ Facebook, Twitter, Vkontakte, Mail.ru: Սոց. ցանցը պատրաստվում է թողարկել Android և iOS բջջային հավելվածներ մինչև 2013թ. տարեվերջ և ընդլայնել օգտվողների աշխարհագրությունը:

Hayland.am սոցիալական ցանցում գրանցված է ավելի քան 160 հազար օգտագործող: Դրանցից ակտիվ օգտագործողների քանակը կազմում է 60-70 հազար ամսական: