PicsArt ճանաչված հավելվածը ներկայացվեց Digitec Expo 2013-ում

Սիլիկոնյան հովտում գտնվող Open soft consult ընկերության կողմից նախագծած PicsArt ճանաչված հավելված-ֆոտոխմբագիրը ներկայացվեց «Digitec Expo 2013»-ին: Չնայած կազմակերպությունը գրանցված է Mountine View-ում, բայց ծրագրավորումն ու մարքեթինգը ամբողջությամբ իրականացվում է Հայաստանից:

itTREND.am-ը զրուցեց PicsArt-ի մարքեթինգի և հասարակության հետ կապերի պատասխանատու Արուսյակ Կանեցյանի հետ: Ըստ Արուսյակի, հավելվածն այսօր ունի 80 միլիոն օգտագործող ամբողջ աշխարհից: Այս տարի նախագծվել է նաև PicsArt-ի նոր iOS տարբերակը: Նշենք, որ հավելվածի  Android տարբերակը գործում է 2011-ից:

«Մենք միշտ աշխատում ենք հավելվածը դարձնել օգտագործման համար էլ ավելի հարմարավետ և հեշտ: Հետադարձ կապը աշխատում է 24 ժամ: Հավելվածին նվիրված վեբ-կայքում կան 8 միլիոն գրանցված օգտագործողներ, որոնք բեռնում են  իրենց նկարները, քննարկում դրանք: Բլոգում պարբերաբար անցկացվում են լուսանկարների մրցույթներ: Բլոգում առկա են նաև օգտագործման ուղեցույցներ վիդեոների և տեքստերի տեսքով: Հավելվածի մասին գրել են հայտնի տեխնոբլոգեր և ՏՏ լրատվականներ, ինչպիսիք են՝ Mashable-ը, Techcrunch-ը և այլն», – պատմեց Արուսյակը:

Նշենք, որ PicsArt հավելվածն ամսական առնվազն մեկ անգամ թողարկում է նոր թարմացում: