Թողարկվել է Facebook-ի Windows Phone տարբերակի նոր թարմացումը

Թողարկվել է Facebook-ի Windows Phone տարբերակի նոր թարմացումը

facebook-windows-phone-8-photosԹողարկվել է Windows Phone-ի համար նախատեսված Facebook հավելվածի նոր թարմացում, որը համալրվել է մի շարք նոր հնարավորություններով:

Facebook Windows Phone հավելվածն այժմ թույլ է տալիս միանգամից մի քանի նկար կցել գրառմանը, ինչպես նաև ջնջել ընկերներին կամ «չհավանել» նկարը, գրառումները կամ այլ բովանդակություն:

Հավելվածի նոր տարբերակը հնարավորություն է տալիս նաև ավելի արագ Check-in լինել: Եթե օգտագործում եք Windows Phone, ապա կարող եք բեռնել Facebook-ը Windows Phone Store-ից:

Աղբյուրը՝engadget.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր