Samsung-ը թողարկեց աշխարհում առաջին ճկվող էկրանով սմարթֆոնը

Samsung-ը թողարկեց աշխարհում առաջին ճկվող էկրանով սմարթֆոնը

Galaxy-Round-feature-Samsung Electronics ընկերությունը թողարկել է Galaxy Note-ի նոր տարբերակ հանդիսացող առաջին ճկվող էկրանով հեռախոսը՝ Galaxy Round-ը, որով ասիական ՏՏ հսկան առաջ անցավ իր բազմաթիվ մրցակիցներից՝ կայուն, ճկվող ու չկոտրվող էկրանի արտադրության մեջ, հաղորդում է Reuters-ը:

Galaxy Round-ն ունի 5.7 դյույմանոց էկրան և ավելի թեթև է, քան Galaxy Note 3-ը: Այն կարելի է ձեռք բերել միայն հարավ-կորեական ամենախոշոր բջջային օպերատորի՝ SK Telecom-ի խանութներում 1,089 միլիոն կորեական վոնով, որը համարժեք է 1,000 ամերկյան դոլարի:

 Աղբյուրը՝ reuters.com