«ԱրմենՏել»-ը փոփոխում է SIM քարտի փոխարինման ծառայության սակագինը

beeline«ԱրմենՏել»  ընկերությունը  հայտարարում է SIM քարտի փոխարինման ծառայության սակագնի փոփոխման մասին: Այսուհետ շարժական կապի հետվճարային և կանխավճարային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդները կարող են անվճար փոխել կամ վերականգնել SIM քարտը  «ԱրմենՏել»  ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում:

«ԱրմենՏել»-ը շարունակում է անել հնարավոր ամեն ինչ իր կողմից մատուցված ծառայություններն ավելի պարզ և հարմար դարձնելու համար: Մեր նոր նախաձեռնության շնորհիվ բաժանորդները կարող են բոլորովին անվճար վերականգնել իրենց SIM քարտը: Այս առաջարկը շատ ակտուալ է նաև այն բաժանորդների համար, ովքեր ձեռք են բերել նոր սմարթֆոն կամ պլանշետ և ցանկանում են իրենց քարտը փոխարինել micro-SIM կամ nano-SIM քարտերով»,- նշեց «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բոլոր այն բաժանորդները, ովքեր ցանկանում են փոխել SIM քարտը  կամ ձեռք բերել նորը պետք է ներկայանան անձնագրով Beeline գրասենյակ: Ծառայության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.beeline.am կայք: