Game of Thrones-ը հասանելի է արդեն Google Play-ում

game_of_thrones_610x343Ջորջ Մարտինի վեպի հիման վրա նկարահանվող «Գահերի խաղ» (Game of Thrones) հեռուստասերիալն արդեն հասանելի է Google Play-ում:

Սակայն հայտնի հեռուստասերիալի էպիզոդները հնարավոր է բեռնել միայն վճարելու դիմաց: Անվճար դիտումները հասանելի են միայն HBO Go ծառայության բաժանորդներին: HBO հեռուստաընկերությունը նման եղանակով վաճառում է նաև «Newsroom» և «True Blood» սերիալները:

Նշենք, որ «Գահերի խաղը» ավելի վաղ հասանելի էր դարձել Apple-ի iTunes Store-ում:

Աղբյուրը՝ cnet.com