Yahoo Mail-ը կրճատում է տրամադրվող անվճար ծավալը

yahoo-logoԶարմանալի է, սակայն Yahoo-ն կրճատում է իր էլ-փոստն օգտագործողներին տրամադրվող անվճար ծավալը` անսահմանափակից դարձնելով այն 1 տերաբայթ:

Yahoo-ի ներկայացուցիչների խոսքով`1 տերաբայթը շատ ավելի գրավիչ է հնչում և կդրդի ավելի շատ մարդկանց գրանցվել Yahoo Mail-ում: Ավելին` այս փոստային ծառայության ոչ մի օգտագործող դեռ չի հասցրել օգտագործել 1 տերաբայթ` 1024 գիգաբայթ ծավալը, և եթե նման դեպք գրանցվի, ընկերությունը խոստանում է փոխել թույլատրվող ծավալը:

Սա, հավանաբար, մարքեթինգային քայլ է, որի շնորհիվ Yahoo-ն հույս ունի մեծացնել օգտագործողների քանակը և առաջ ընկնել մրցակից փոստային ծառայություններից: Համեմատության համար նշենք, որ  Google-ի Gmai-ը տրամադրում է ընդամենը 15 գիգաբայթ ծավալ:

 Աղբյուրը՝ latimes.com