BlackBerry-ն բանակցում է Google-ի և Intel-ի հետ

logo blackberry blackՍեպտեմբերին Fairfax Financial ընկերությունը հայտնեց, որ համաձայնության է եկել BlackBerry-ի հետ՝ 4.7 միլիարդ դոլարով ընկերությունը գնելու համար: Գործարքը երկու ընկերությունների միջև դեռ չի հաստատվել և դա թույլ է տալիս BlackBerry-ին բանակցել նաև այլ ընկերությունների հետ: Ըստ Reuters-ի անանուն աղբյուրների, կանադական BlackBerry-ով հետաքրքրված են Google, Intel, LG, Samsung և Cisco ընկերությունները:

Դեռ հայտնի չէ, թե այս ընկերություններից որ մեկը գնման առաջարկ կանի BlackBerry-ն: Նշենք, որ հնարավոր է գնել BlackBerry-ն կամ ամբողջապես կամ բաժիններով՝ մաս առ մաս:

Հիշեցնենք, որ սմարթֆոնների շուկայում ընկերությանը անհաջողության կրեց՝ մեկ ամիս առաջ BlackBerry-ն հայտարարեց, որ ստիպված է աշխատանքից ազատել իր 4500 աշխատակիցներին: Չնայած դրան՝ ընկերությանը պատկանող պատենտներն ու ցանցային արտադրանքները հետաքրքրություն առաջացրեցին շատ խոշոր գնորդների շրջանակում: Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ BlackBerry-ի բաժնետերերը հույս ունեն վաճառել ընկերությունը մինչև նոյեմբեր: Հավանական գնորդների ցուցակը գնալով ավելանում է, քանի որ շուկայի առաջատարները ցանկանում են ձեռք բերել BlackBerry-ն պատկանող տեխնոլոգիաների օգտագործման իրավունքը: