Android-մշակող Մայք Դիջիովաննիին հաջողվել է Grand Theft Auto 3-ի ինտերֆեյսը տեղադրել Google Glass ակնոցի էկրանին: Հաղորդում է TechCrunch-ը:
Համակարգչային ծրագիրը հետևում է էկրանին ցուցադրվող քարտեզին և Wi-Fi-ի օգնությամբ պատկերներն ուղարկում Google Glass-ին, որն էլ իր հերթին ցուցադրում է ստացածը օգտագործողին:
Դիջիովաննին դեռևս չի պատրաստվում ծրագիրը հասանելի դարձնել բոլորին: Նրա խոսքով՝ դա հնարավոր կլինի այն բանից հետո, երբ Google-ը կթողարկի Glass SDK-ն, ինչը թույլ կտա թե´ զգալիորեն կատարելագործել ծրագիրը, թե´ նվազեցնել էներգիայի օգտագործումը: Android-մշակողը նախատեսում է նաև օգտագործել ձայնային հրահանգների հնարավորությունը:
Աղբյուրը՝ TechCrunch