HTC One Max սմարթֆոնը հնարավոր է ունենա մատնահետքի սկաներ

HTC One Max սմարթֆոնը հնարավոր է ունենա մատնահետքի սկաներ

HTC logo

Sina Weibo չինական սոցցանցում նկարներ են տարածվել, որտեղ պատկերված  HTC One Max սմարթֆոնը մատնահետքի սքաներ ունի: Լուսանկարները ցույց են տալիս, որ սքաները գտնվում է սմարթֆոնի Sim-քարտի և տեսախցիկի միջև: Թեև պաշտոնական հայտարարություններ չեն արվել, բայց HTC One Max-ի թողարկումը սպասվում է հոկտեմբերի 15- ին:

Նշենք, որ ամերիկյան Verizon բջջային օպերատորի աշխատակիցները, ովքեր օգտագործել են One Max-ը վերապատրաստումների ժամանակ, արդեն հաստատել են սքաների գոյությունը: Նման սքաներ ունի նաև iPhone 5S-ը, որի օգտագործողները կարողանում են unlock անել էկրանը և հաստատել ինքնությունը:

Աղբյուրը՝ theverge.com