Яндекс-ը ձեռք է բերել КиноПоиск կինոհարթակը

Яндекс-ը ձեռք է բերել КиноПоиск կինոհարթակը

КинопоискՌուսական ընկերությունը իր պաշտոնական մամլո-հաղորդագրության մեջ հաղորդում է նոր գործարքի՝ kinopoisk.ru-ի ձեռքբերման մասին: КиноПоиск-ն ամենախոշոր ռուսալեզու օնլայն կինոհարթակն է: Կայքում օգտագործողները ծանոթանում են ֆիլմերին և սերիալներին, փոխանակվում են կարծիքներով: Ըստ comScore Media Metrix-ի տվյալների, կայքից ամեն ամիս օգտվում են 18,6 մլն մարդ ամբողջ աշխարհից: Ռուսաստանում այն զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը ամենաայցելվող կայքերի ցուցակում:

КиноПоиск-ն ունի ֆիլմերի, դերասանների և ռեժիսորների հսկայական բազա: Բովանդակության զգալի մասը ստեղծում են օգտագործողները՝ թողնելով մեկնաբանություններ, վարկանիշներ: Այս պահին կայքում կա ավելի քան 100 մլն գնահատական և ամեն ամիս այդ թիվը ավելանում է մոտ երեք միլիոնով: Հիմնվելով այս տվյալների և իր որոնողական տեխնոլոգիաների վրա՝ Яндекс-ը պատրաստվում է զարգացնել առաջարկությունների ծառայութունները, որոնք հաշվի են առնում օգտագործողի անձնական նախընտրությունները: Բացի այդ, նոր բովանդակությունը կօգտագործվի որոնման մեջ կինոյի մասին հարցերի պատասխանների համար: