ԱՄՆ-ի զինվորներին կհագցնեն Երկաթե մարդու կոստյում

ԱՄՆ-ի զինվորներին կհագցնեն Երկաթե մարդու կոստյում

iron-man-jan-23ԱՄՆ Զինված ուժերը կոչ էին արել պետական լաբորատորիաներին ու գիտական հանրույթներին օգնել բարձր տեխնոլոգիաների միջոցով ստեղծել Երկաթե մարդու կոստյումը, որը թույլ կտա ավելացնել զինվորների ուժն ու դիմացկունությունը:

Արդյունքում ստեղծվել է մի մոդել, որը ստացել է TALOS (Tactical Assault Light Operator Suit) անունը: Այն իր կրողին տալիս է սուպերհերոսի հատկություններ՝ չտեսնված ուժ, գիշերային տեսողություն, նաև պաշտպանում է հրազենային վնասվածքներից ու կրակից:

Բացի ջերմաստիճանի կարգավորչից՝ կոստյումը կունենա թթվածնային պաշար: Նաև հատուկ ներդրված համակարգի օգնությամբ հնարավոր կլինի հետևել զինվորների առողջական վիճակին, նույնիսկ դադարեցնել արյունահոսությունը հատուկ սփրեյի միջոցով:

Նախատեսվում է ստեղծել հատուկ համակարգ, որը թույլ կտա ձայնային հրահանգների միջոցով կառավարել կոստյումի ֆունկցիաները: Ծրագրվում է նաև ներդնել Google Glass-ի նման համակարգ, որի միջոցով կոստյում կրողները կկարողանան տեսողական եղանակով արագ ինֆորմացիա ստանալ:

Հայտնի է, որ կոստյումի մշակման մեջ իրենց մասնակցությունը կունենան նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները:

Նախատեսվում է, որ Talos-ը պատրաստ կլինի փորձարկման և օգտագործման առաջիկա երեք տարիների ընթացքում: