Google-ը գովազդներում կօգտագործի մարդկանց անուններն ու նկարները

Google-ը գովազդներում կօգտագործի մարդկանց անուններն ու նկարները

googleGoogle ընկերությունը թարմացրել է իր օգտագործման պայմանները՝ այդպիսով ավելացնելով գովազդի նոր տեսակ, որի մեջ կօգտագործվեն օգտագործողների նկարներն ու անունները: Օրինակ՝ եթե օգտագործողը հավանել է որևէ խաղ Google Play-ում, ապա գովազդի մեջ օգտագործողի ընկերները կարող են տեսնել, որ իրենց ընկերը +1 է տվել տվյալ հավելածին:

Գովազդի նոր տեսակը, սակայն, չի խախտելու գաղտնիության կարգավորումները և դրանք ցուցադրվելու են միայն այն մարդկանց, ովքեր սովորաբար տեսնում են ձեր ակտիվությունը: Օգտագործողը կարող է նաև թույլ չտալ իր նկարն ու անունը օգտագործել՝ փոխելով գաղտնիության կարգավորումները:

Հիշեցնենք, որ նման գովազդներ արդեն բավական երկար ժամանակ օգտագործում է նաև Facebook սոցցանցը, սակայն այստեղ օգտագործողները հնարավորություն չունեն հրաժարվել ակամա գովազդ անելուց:

Աղբյուրը՝ cnet.com