iPhone 5S-ը 5C-ից երկու անգամ ավելի լավ է վաճառվում

iPhone 5S-ը 5C-ից երկու անգամ ավելի լավ է վաճառվում

iPhone 5S goldՆոր iPhone 5S-ը ավելի քան երկու անգամ գերազանցում է վաճառքների թվով բյուջետային iPhone 5C-ին: Այս մասին հաղորդում է All Things Digital-ը՝ հղելով Consumer Intelligence Research Partners ընկերության ուսումնասիրությանը:

Ընկերությունը հարցում է անցկացրել սեպտեմբերի վերջին ամերիկացի գնորդների շրջանակում և պարզել, որ ԱՄՆ-ում iPhone 5S գնորդները կազմում են 64%, iPhone 5C՝ ընդհամենը 27% և iPhone 4S` 9%:

Հիշեցնենք, որ վաճառքների առաջին երեք օրերի ընթացքում նոր iPhone 5S և 5C սմարթֆոնները վաճառվել են 1,7 անգամ ավելի շատ, քան iPhone 5-ը մեկ տարի առաջ: Apple-ը հնարավոր է կրճատի iPhone 5C-ի արտադրանքը, որովհետև վաճառքի արդյունքները սպասվածից քիչ են եղել:

Աղբյուրը՝ digit.ru