LG G Flex ճկվող սմարթֆոնը կթողարկվի նոյեմբերին

LG G Flex ճկվող սմարթֆոնը կթողարկվի նոյեմբերին

lg-gflex-eng-LG ընկերությունը, որն արդեն իսկ զբաղվում է ճկվող էկրանների արտադրությամբ, հաջորդ ամսվա ընթացքում պատրաստվում է թողարկել G Flex սմարթֆոնը, որը ճկվող է:

Թե որքան կարժենա ինովացիոն սարքը, հայտնի չէ: Ցանցում հայտնված նկարներից պարզ է դառնում, որ այս սմարթֆոնն, ի տարբերություն Samsung Galaxy Round-ի, ճկվում է ոչ թե աջից ձախ, այլ վերևից ներքև: Engagdet-ի հաղորդած տեղեկություններով ՝ G Flex-ը կունենա 6 դյույմանոց էկրան:

Աղբյուրը՝ engadget.com