Microsoft-ը թարմացրել է Fresh Paint նկարչական հավելվածը

Microsoft-ը թարմացրել է Fresh Paint նկարչական հավելվածը

freshpaint2Microsoft-ը թարմացրել է իր Fresh Paint նկարչական հավելվածը Windows 8.1-ի համար և կատարել որոշ փոփոխություններ ծրագրում: Թարմացված տարբերակն իր մեջ ներառում է նոր ջրային գույների համակարգ, գրաֆիթի մատիտ և նոր ինտերֆեյս:

Fresh Paint-ն առաջին անգամ ներկայացվել է Windows 8-ի հետ միասին: Այն թույլ է տալիս օգտագործողներին ստեղծել օրիգինալ պատկերներ, նոր գույներ և խմբագրել ցանկացած նկար: Օպերացիոն համակարգի 8.1 տարբերակում օգտագործողները կկարողանան օգտագործել «Ոգեշնչիր ինձ» գործիքը, որի միջոցով հնարավոր է կատարել նկարների արագ որոնում Bing որոնողական համակարգում և փորձարկել դրանցցում տարբեր ֆիլտրեր:

Նկարի խմբագրումը վերջացնելուց հետո Microsoft-ը թույլ է տալիս օգտագործողներին տպագրել նկարները բարձր որակով և իրական չափսերով: Fresh Paint-ը հասանելի կլինի Windows Phone-ի համար հոկտեմբերի 14-ից և Windows 8.1-ի համար՝ հոկտեմբերի 18-ից:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր