Microsoft-ը մտադիր է փոխել տնօրենին մինչև տարեվերջ

Microsoft-ը մտադիր է փոխել տնօրենին մինչև տարեվերջ

Microsoft officeՏՏ հսկան հայտարարել է, որ պատրաստվում է փոխել ներկայիս տնօրենի պարտականությունները կատարող Սթիվ Բալմերին մինչև այս տարեվերջ: Ըստ Bloomberg-ի, Microsoft-ի հիմնական բաժնետերերը արդեն սկսել են կազմել թեկնածուների ցուցակ, որոնց կհրավիրեն հարցազրույցների: Հնարավոր թեկնածուներն են  Ford ընկերության տնօրեն Ալան Մալելին և Nokia-ի նախկին տնօրեն Շտեֆան Էլոպը, Microsoft-ի նախկին աշխատակից Փոլ Մարիցը և Microsoft-ի տնտեսական զարգացման պատասխանատու Թոնի Բեյթսը:

Microsoft-ը նոր տնօրենի կարիք ունի մինչև Nokia-ի հետ գործարքի ավարտը: Nokia-ի հետ համագործակցությունը Բալմերի քաղաքականության կարևոր մասն էր կազմում: Սարքավորումների պատրաստման և վաճառքի թիմը զբաղվում է Surface-ների, Nokia սմարթֆոնների, XBox-երի առաջխաղացմամբ շուկայում: Հետևաբար Nokia-ի նախկին տնօրեն Շտեֆան էլոպը կարող է շատ օգտակար լինել ընկերությանը և նա ամենահավանական թեկնածուն է ներկայումս: Ըստ The Verge-ի՝ Microsoft-ին մոտ կանգնած աղբյուրների:

Աղբյուրը՝ theverge.com