Toyota-ն ներկայացրել է ավտոպիլոտով մեքենաներ

Toyota-ն ներկայացրել է ավտոպիլոտով մեքենաներ

toyotaՃապոնական Toyota ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի մեքենաներ, որոնք ունեն ավտոպիլոտ համակարգ, ինչը թույլ է տալիս առանց վարորդի միջամտության ղեկավարել մեքենան:

Նոր մեքենաները վաճառքի կհանվեն առաջիկա տարիների ընթացքում: «Այս ինովացիոն համակարգը թույլ կտա խուսափել մարդկային սխալներից, կնվազեցնի վարելու հետ կապված սթրեսները, ինչպես նաև պատահարների թիվը»,-նշել է Toyota-ի գործադիր տնօրեն Մորիտակա Յոշիդան:

Ավտոպիլոտ համակարգի առկայության դեպքում վարորդի դերը կլինի միայն գործի գցել մեքենայի շարժիչը, իսկ մնացած գործողությունները կարելի է թողնել համակարգին: Automated Highway Driving Assist-ը (AHDA) թույլ է տալիս նաև կապ հաստատել նույն համակարգն օգտագործող մեքենաների հետ և այդպիսով շարժվել հեռավորության վրա՝ խուսափելով հնարավոր բախումներից: