Հոկտեմբերի 22-ին Apple-ը կներկայացնի իր նոր պլանշետները

Հոկտեմբերի 22-ին Apple-ը կներկայացնի իր նոր պլանշետները
Photo by MacRumors

Photo by MacRumors

Հոկտեմբերի 22-ին Apple-ը կազմակերպել է հատուկ միջոցառում, որի ժամաակ կներկայացնի նոր iPad-ները, ինչպես նաև Mac Pro համակարգիչն ու OS X Mavericks օպերացիոն համակարգի թարմացումը:

Հայտնի է, որ այդ նույն օրը Աբու-Դաբի-ում Nokia-ն պետք է ներկայացնի նոր Lumia սմարթֆոնները, իսկ Microsoft-ը պատրաստվում է սկսել Surface 2 պլանշետների վաճառքը:

Առայժմ չկա տեղեկատվություն այն մասին, թե որտեղ է անցկացվելու միջոցառումը: Հիշենք, որ iPhone 5S-ի և 5C-ի շնորհանդեսը տեղի ունեցավ Կուպերտինոյում՝ ընկերության գլխամասային գրասենյակում (Կալիֆորնիա), իսկ iPad Mini-ի և iMac-ի շնորհանդեսը՝ Կալիֆորնիա թատրոնում (Սան Խոսե):

Հնարավոր է, որ նոր iPad-ում ներդրված լինի Apple-ի Touch ID նոր սենսորային համակարգը, որը թույլ կտա օգտագործողներին ակտիվացնել սարքավորումը և գնումներ կատարել iTunes-ից իրենց մատնահետքերի միջոցով:

Աղբյուր՝ cnet.com