Համացանցում հայտնվել են 5-րդ սերնդի iPad-ի լուսանկարները

Ավստրալացի Սոնի Դիքսոնը, ով հայտնի է դարձել Apple-ի iPhone 5s-ի լուսանկարները սմարքֆոնի թողարկումից առաջ հրապարակելով, այժմ ցանցում տեղադրել է Apple-ի հաջորդ սերնդի iPad պլանշետի նկարները: Հրապարակված լուսանկարները ցուցադրում են պլանշետը տարբեր անկյուններից ու կողմերից:

apple-ipad-5-space-grey-1

apple-ipad-5-space-grey-4

apple-ipad-5-space-grey-16

Սպասվում է , որ Apple-ը կներկայացնի 5-րդ սերնդի iPad-ն ու iPad mini-ն հոկտեմբերի 22-ին կայանալիք միջոցառմանը: Հաջորդ սերնդի iPad-ը, հավանաբար, կթարմացվի «ներսից», իսկ iPad mini-ն կստանա Retina էկրան:

Աղբյուրը` NDTV.com