Ներկայացվեց HTC One Max նոր սմարթֆոնը

htc-one-max

HTC ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր նոր One շարքի սմարթֆոնը: HTC One Max-ն ունի Full HD 5,9 դյույմանոց էկրան: Այն ֆաբլետ է՝ հագեցած մատնահետքի սկաներով:

HTC One-ի ստանդարտ ձևավորմամբ սմարթֆոնն ունի նաև ալյումինե կաղապար, դիմային մասում՝ երկու BoomSound դինամիկներ: Սարքավորման նորամուծությունը մատնահետքերի սկաներն է, որն՝ ի տարբերություն iPhone 5S-ի, գտնվում է սմարթֆոնի ետնամասում և նախատեսված է արգելափակումից հանելու համար:

Ինչպես և նախորդ մոդելները, նոր սմարթֆոնն աշխատում է Qualcomm Snapdragon 600 պրոցեսորով և ունի 2 Գբ օպերատիվ հիշողություն: Այն զիջում է իր մրցակիցներին՝ Sona Xperia Z Ultra և Samsung Galaxy Note 3 մոդելներին, որոնք հագեցած են Snapdragon 600 պրոցեսորով: Սմարթֆոնը վաճառվելու է երկու տարբերակով՝ 16 և 32 Գբ ներքին հիշողությամբ և microSD քարտի համար նախատեսված բնիկով:

Աղբյուրը՝ cnet.com