Հայտնի Super Mario խաղն արդեն հնարավոր է խաղալ օնլայն՝ միայն HTML 5-ով պատրաստված էջում: Խաղի ստեղծողը մի նախագծող է Ջոշ Գոլդբերգ անունով: Նա հիանալի կերպով կարողացել է վերարտադրել շատերի մանկության սիրելի խաղը HTML 5-ով:
Օնլայն ռետրո խաղում դուք կարող եք անգամ ստեղծել Ձեր սեփական խաղային մակարդակները և խաղալ դրանցով: Չզարմանաք, եթե խաղի մեջ անծանոթ տարրեր տեսնեք, որովհետև խաղային քարտեզները գեներացվում են պատահականորեն:
Աղբյուրը՝ cnet.com