Ցուկերբերգը 4 նոր տուն է գնել

mark-zuckerberg-facebookFacebook սոցցանցի հիմնադիր և տնօրեն Մարկ Ցուկերբերգը գնել է իր տան հարևանությամբ գտնվող չորս մեծ տուն: Նա գնացել է այդ քայլին այն բանից հետո, երբ մի ծրագրավորող հայտարարել է, որ պատրաստվում է գնել նրա հարևան տներից մեկը և հետո վերավաճառել այն ինչպես «մեկ դուռ դեպի Ցուկերբերգը»:

Կալիֆորնիայում գտնվող տների գործարքների ընդհանուր արժեքը կազմել է 30 մլն դոլար: Երիտասարդ միլիարդերը իսկապես վախեցել է այն փաստից, որ շատ լրագրողներ ցանկություն են հայտնել դառնալ նրա հարևանը և ամեն օր լուսաբանել աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցի հիմնադրի կյանքը:

Ցուկերբերգը չի ցանկանում հրապարակայնացնել իր կյանքը, դրան հակառակ Facebook-ի Graph Search որոնողական համակարգի ներմուծումից հետո օգտագործողների անձնական տվյալները ավելի հասանելի են դարձել: